Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ դեկտեմբերի 9-ին, տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի և ևս 12 ամբաստանյալների գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Տիգրան Դավթյանը։
Դատարանը որոշեց մեղադրյալ Գագիկ Պողոսյանի, Գոռ Համբարձումյանի, Թաթուլ Գևորգյանի և Միհրդատ Մաթևոսյանի մասով այս քրեական գործից անջատել նոր վարույթ, իսկ քրեական գործով լրացուցիչ դատալսումները համարվեցին ավարտված։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու, որը կհրապարակվի դեկտեմբերի 10-ին։