Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է զեկույց՝ Հայաստանում պահեստազորի «վարժական հավաքների» օրենսդրական կարգավորումների բացերի և դրա հետևանքով խտրականության և հայեցողության չարաշահման մեծ հնարավորությունների մասին։ Այս մասին Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Վարժական հավաքների խնդիրը Հայաստանում մարդու իրավունքների այլ խախտումներից տարբերվում է նրանով, որ այն կապված է ոչ միայն գործելաոճի կամ իրավիճակը բարելավելու քաղաքական կամքի բացակայության, այլև օրենսդրական կարգավորումների հետ։
Օրենքի բացերը և դրա արդյունքում պահեստազորայիններին մարտական հերթապահությանը ներգրավելու կամայական գործելաոճը անհամատեղելի են իրավական պետության չափանիշների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Զեկույցն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով: