Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմի օրոք Վաշինգթոնը և Թբիլիսին կկարողանան «որակապես վերսկսել հարաբերությունները»։
«Մինչ այժմ մենք ԱՄՆ-ի հետ ունեցել ենք թղթի վրա գրված ռազմավարական գործընկերություն, որն իրականում ոչ մի բովանդակություն չուներ։ Մենք ցանկանում ենք որակապես զրոյացնել հարաբերությունները և սկսել խոսել իրական ռազմավարական գործընկերության մասին, որը կունենա իրական բովանդակություն և օրակարգ՝ իր հատուկ նշաձողով և կոնկրետ ճանապարհային քարտեզով։
Այսօր մենք ո՛չ առանց վիզայի ռեժիմ ունենք ԱՄՆ-ի հետ, ո՛չ ազատ առևտուր, ո՛չ ուղիղ չվերթներ։ Մենք ցանկանում ենք, որ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ, շոշափելի արդյունքներ բերի մեզ և մեր երկրի ժողովրդի համար։
Մենք նաև պետք է պայմանավորվենք արժեքների շուրջ. ռազմավարական գործընկերությունը պետք է հիմնված լինի առաջին հերթին արժեքների վրա: Մենք ողջամիտ հույս ունենք, որ նոր վարչակազմը մեզ այնպիսի պահանջներ չի առաջադրի, որոնք որակապես հակասում են մեր հասարակության արժեքներին»,- ասել է Կոբախիձեն։