Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Ազդարարեցինք մեր նստացույցի ավարտի մասին․ անցնում ենք նոր փուլ»․ «Գոյ» թատրոն

15:42, երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ.
«Ազդարարեցինք մեր նստացույցի ավարտի մասին․ անցնում ենք նոր փուլ»․ «Գոյ» թատրոն

«Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջի գրառումը․ «Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, Գոյ թատրոնի փակ դռների դիմաց նշեցինք մեր թատրոնի ծննդյան 36-րդ տարեդարձը:
     Միջոցառման ընթացքում ազդարարեցինք մեր նստացույցի ավարտի մասին, որը մեկ ամիս շարունակ ցույց տվեց մեր հաստատակամությունը: Սակայն ամեն պայքար պահանջում է փոփոխություն և զարգացում:
     Այժմ անցնում ենք նոր փուլ՝ շեշտը դնելով ավելի արդյունավետ և ռազմավարական քայլերի վրա:
     Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում իրենց մասնակցությամբ աջակցեցին մեր պայքարին: Մեր ստեղծագործական ճանապարհը շարունակվում է, և մենք սպասում ենք ձեր աջակցությանը նաև առաջիկա նախաձեռնություններում»:
     Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Գոյ» թատրոնի վարչական հատվածը պետք է կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը «Գոյ» թատերախումբ անունով շարունակի գործունեությունը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմում:

2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով այն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ:

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը դեմ է այս որոշմանը, որը վիճարկում են դատարանում։

Աղբյուրը` «Գոյ» թատրոն
1137 | 0
Facebook