Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական գրաֆիկում Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպում չի նախատեսվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РБК-ն: Պեսկովը նաև ասել է, որ Բաշար Ասադին ու նրա ընտանիքին քաղաքական ապաստան տրամադրելու մասին որոշումը կայացրել է ՌԴ նախագահը: «Պարոն Ասադի գտնվելու վայրի մասին ոչինչ չունենք հայտնելու»,- հավելել է նա։