«France-Presse» գործակալությունը հայտնում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Բաշար ալ-Ասադի հեռանալուց հետո Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ արտահերթ նիստ կհրավիրի։ Գործակալության տվյալներով՝ նիստը տեղի կունենա այսօր կեսօրին՝ փակ դռների հետևում։ Նախօրեին հաղորդվել էր, որ Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ արտահերթ խորհրդակցություններ անցկացնելու հարցումով։