Yonhap գործակալության տվյալներով՝ Հակակոռուպցիոն հետաքննության վարչությունը նախատեսում է արգելել նախագահ Յուն Սոկ Յոլին՝ լքել երկիրը։ Վարչությունը հետաքննություն է սկսել նրա դեմ՝ ապստամբության և լիազորությունների չարաշահման գործով:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ընդդիմությունը խորհրդարանում իմպիչմենթի գործընթաց էր սկսել՝ համարելով, որ նախագահը խախտել է սահմանադրությունը, քանի որ ռազմական դրության հիմքեր չկային։ Նախագահի իմպիչմենթի նախագիծը, սակայն, անհրաժեշտ թվով ձայներ չէր ապահովել: