«Սիրիայի ժողովուրդը պետք է որոշի երկրի ճակատագիրը՝ առանց արտաքին կործանարար միջամտության»․ Իրանի նախագահ
11:00, երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ.
«Սիրիայի հասարակության տարբեր հատվածների միջև երկխոսության կարիք կա, որպեսզի հասարակությունը հանգիստ միջավայրում որոշի իր ճակատագիրը»,- այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Ավելի վաղ Թեհրանը նշել էր Սիրիայի նոր իշխանությունների հետ փոխգործակցության պայմանները: