Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ.

Միջազգային

Թեհրանը նշել է Սիրիայի նոր իշխանությունների հետ փոխգործակցության պայմանները

10:43, երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ.
Թեհրանը նշել է Սիրիայի նոր իշխանությունների հետ փոխգործակցության պայմանները

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է Սիրիայի նոր իշխանությունների հետ փոխգործակցության հիմնական պայմանները. «Դամասկոսի նոր իշխանությունների հետ մեր փոխգործակցությունը կախված կլինի Իրանի և Սիրիայի շիաների հանդեպ նրանց վարքագծից ու քաղաքականությունից, ինչպես նաև նրանից, թե որքանով հեռու կմնան Իսրայելից»,- ասել է դիվանագետը:
     «Հեշտ չէ տարբեր խմբավորումներին ստիպել համաձայնության գալ Սիրիայի ապագա կառավարության շուրջ, բայց մենք աջակցում ենք այս գործընթացին, քանի որ ցանկանում ենք, որ սիրիացի ժողովրդի կամքը հաղթի»,- նշել է նա։

3611 | 0
Facebook