Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Փաշինյանը ցանկություն չունի Ռուբեն Վարդանյանին տեսնել Հայաստանում»․ Դավիթ Մանուկյան

14:36, ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2024 թ.
«Փաշինյանը ցանկություն չունի Ռուբեն Վարդանյանին տեսնել Հայաստանում»․ Դավիթ Մանուկյան

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հովիկ Աղազարյանը Factor TV-ին տված հարցազրույցում, ակամայից հաստատեց այն լուրը, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև, հոկտեմբերի 24-ի՝ «Կազանյան» հանդիպման ժամանակ, եղել է խոսակցություն գերիների հետ կապված՝ մասնավորապես Ռուբեն Վարդանյանի մասով։
     Հիշեցնեմ, որ, ըստ մամուլի՝ Ալիևը հարցրել է Փաշինյանին, թե ինչո՞ւ նա, չի պահանջում ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին, որին Փաշինյանը պատասխանել էր՝ ասելով, որովհետև գիտի, որ չեն տալու։
     Ըստ տրամաբանության, Փաշինյանը այս մասին կիսվել է իր թիմակիցների հետ, որից հետո արտահոսք է եղել մամուլում, իսկ հիմա նրանք, այդ արտահոսքի համար, մեղադրում են Հովիկ Աղազարյանին, ով ի դեպ, ոչ հաստատեց, ոչ հերքեց այս տեղեկատվությունը։
     Թե որքանով է Փաշինյանը լիարժեք, կամ հավաստի ինֆորմացիա տվել իր թիմին՝ դժվար է ասել, սակայն, միայն այս երկխոսությունը վերլուծելուց՝ ակնհայտ է դառնում, որ գերիների ազատման մասով՝ ոչ մի լուրջ քայլեր չեն ձեռնարկվում, գուցե, ինչ-որ ձևական քայլեր արվում են, սակայն իրական ջանքեր չկան։
     Առնվազն ինձ համար, Փաշինյանի քայլերի տրամաբանությունը պարզ և հասկանալի է. Նա իր իշխանության համար իրական վտանգ է տեսնում՝ Ռուբեն Վարդանյանից, հետևաբար, որևէ ցանկություն չունի նրան տեսնելու Հայաստանում, և իր համար նշանակություն չունի, որ, երբ իրենք ձեռքերը լվացել էին Արցախից և անգամ վախենում էին Արցախ բառը բարձրաձայն արտասանելուց, այդ մարդը եկավ, ու գնաց կանգնեց թշնամու առաջ՝ իր հայրենակիցների կողքին, և մինչև վերջ մնաց այնտեղ։ Գնացեք, ցանկացած արցախցուց հարցրեք՝ Ռուբեն Վարդանյանի մասին, և նրանք ձեզ կասեն, թե ով է նա։
     Ցավալի է, որ իշխանությունները՝ գերեվարված մեր հայրենակիցների ազատման հարցում, առաջնորդվում են իրենց քաղաքական նպատակահարմարություններով»։

1897 | 0
Facebook