Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 23 հունվարի, 2025 թ.

Համացանց

«2025-ի սկզբին ՀՀ ԱԺ-ն կունենա ընդամենը 30 տրանսպորտային միջոց»․ Ալեն Սիմոնյան

14:06, ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2024 թ.
«2025-ի սկզբին ՀՀ ԱԺ-ն կունենա ընդամենը 30 տրանսպորտային միջոց»․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թելեգրամյան գրառումը․ «Նվիրվում է այն բոլոր ընդդիմադիրներին և իրենց հարող լրագրողներին, ովքեր մեզ մեղադրում են պադավատապետության, անիմաստ ծախսերի և շռայլությունների մեջ.

ՀՀ ԱԺ-ն մինչ հեղափոխությունը՝ 2018 թվականի սկզբին, ունեցել է 81 տրասպորտային միջոց՝ հետագայում կրճատվելով

2018 թ. - 10 ավտոմեքենա,
     2019 թ. - 4 ավտոմեքենա,
     2020 թ. - 3 ավտոմեքենա,
     2021 թ. - 17 ավտոմեքենա,
     2022 թ. - 2 ավտոմեքենա,
     2023 թ. - 3 ավտոմեքենա,
     2024 թ. - մեկնարկել է ևս 12 ավտոմեքենայի կրճատման գործընթացը, որն ավարտին կհասցվի տարեվերջին։

Իսկ 2025 թվականի սկզբին ՀՀ ԱԺ-ն կունենա ընդամենը 30 տրանսպորտային միջոց:

Կրկին՝ 2018 թ. - 81 մեքենա
     2025 թ. - 30 մեքենա»։

Աղբյուրը` Ալեն Սիմոնյան
1517 | 1
Facebook