Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Իրադարձություններ

Ոողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում

23:42, չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ.
Ոողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Էջմիածին» շտապօգնության բժիշկները կանչով մեկնել են Արևաշատ գյուղի Էրեբունի փողոց 1-ին նրբանցք, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ մահացածը նույն հասցեի բնակիչ 37-ամյա Սարգիս Չատինյանն է։
     Պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում Ս. Չատինյանի դին բերանքսիվայր ընկած վիճակում Արևաշատ գյուղի Էրեբունի փողոցի 76 հասցեում հոսանքի 6 հազար վոլտ սնուցման մետաղյա կայանի մեջ՝ հոսանքի վահանի դիմաց, հայտնաբերել է թոշակառու մայրը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

4899 | 0
Facebook