ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ ամբիոնի մոտ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը տեղից սկսեց բղավել՝ դժգոհելով Փաշինյանի ելույթից:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախ խնդրեց Փաշինյանին զբաղեցնել իր տեղը, ապա դիմեց Գեղամ Մանուկյանին. «Պարո՛ն Մանուկյան, կոնկրետ Ձեզ եմ դիմում, միշտ հոգնում եմ ես Ձեզ սաստելուց: Ախր այնպիսի վիճակում եք ինձ դնում, չգիտեմ՝ ինչ անեմ, անկեղծ: Հավելյալ խոսում եմ, զգուշացնում եմ: Տեղից խոսում եք, սա ձեր հարցազրույցը չի: Եթե ձեզ թվում է, որ դուք գալիս եք այստեղ, մանանա եք թափում երկնքից, դուք չարաչար սխալվում եք:
Ինչ ասես խոսում եք, հնարում եք, սուտ եք խոսում, և ոչ միայն դուք: Հերիք եղավ, կանոնակարգ գոյություն ունի, գոնե էս օրենքին ենթարկվեք․․․ Կրակն եմ ընկել ես ձեր ձեռը»: