ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ գործընթացները COP29-ի հետ կապված դադարի մեջ են եղել․ «Դրական կետի վրա ենք՝ առաջարկ-քննարկում տրամաբանության մեջ»,- ասաց Սիմոնյանը՝ վստահեցնելով, որ գերիների վերաբերյալ հարցը մշտապես իշխանությունների ուշադրության կենտրոնում է և բարձրացվում է հնարավոր բոլոր հանդիպումների ժամանակ․ «Այս գործը լռություն է սիրում, դոշ ծեծելու խնդիր չկա։ Պատերազմից հետո100 հաստատված գերի ունեինք, հիմա՝ 23, որից 11-ը նախկին իշխանավորներն են։ Այսինքն դինամիկան տեսանելի է»,- ասաց Սիմոնյանը։
Հարցին, թե ինչո՞ւ COP29-ին ընդառաջ կամ այդ ընթացքում գերիներ չվերադարձվեցին, Սիմոնյանը պատասխանեց․ «Չստացվեց, իսկ թե ինչու, չգիտեմ, չեմ կարող իրենց փոխարեն պատասխանել։ Եթե նրանք ասեին, որ գերիներ կվերադարձվեն, մեր պատվիրակությունը կգնար COP29-ին։ Դրա մասին խոսակցություն եղել է, և բոլորս միանշանակ ընդունում էինք այդ պայմանով Բաքու գնալը»,- ասաց Սիմոնյանը։