Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Յոն Խյոնը ռազմական դրություն մտցնելու հետևանքով ստեղծված իրավիճակի հետ կապված հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ պաշտոնից, գրում են տեղի լրատվամիջոցները:
Նա ներողություն է խնդրել քաղաքացիներից, հայտարարել նախագահին հրաժարականի դիմում ներկայացնելու մասին:
Ավելի վաղ անդրադարձել էինք Հարավային Կորեայում ստեղծված քաղաքական իրավիճակին: