Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Միջազգային

Հարավային Կորեայի ընդդիմությունը կպահանջի նախագահի և նախարարների իմպիչմենթը

10:36, չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ.
Հարավային Կորեայի ընդդիմությունը կպահանջի նախագահի և նախարարների իմպիչմենթը

Հարավային Կորեայի ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են նախագահի, պաշտպանության, ներքին գործերի ու անվտանգության նախարարների իմպիչմենթը՝ նրանց մեղադրելով պետական հեղաշրջման փորձի մեջ, փոխանցում է Yonhap գործակալությունը։
     «Մենք կձգտենք հասնել նրան, որ ռազմական դրության հակասահմանադրական և հակաօրինական սահմանումը դատապարտվի որպես պետական հեղաշրջման փորձ․․․ Մենք մեղադրանքներ կներկայացնենք նախագահ Յուն Սոկ Յոլի, պաշտպանության նախարար Կիմ Յոն Խյոնի ու ներքին գործերի և անվտանգության նախարար Լի Սան Մինի դեմ՝ ապստամբության համար»,- ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Դեմոկրատական կուսակցության գլխավոր ներկայացուցիչ Չո Սըն Նեն։

Նախօրեին հայտնել էինք, որ խորհրդարանը դեմ է գնացել նախագահին ու չեղարկել արտակարգ դրությունը:

Հիշեցնենք՝ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը «ռազմական արտակարգ դրություն» էր հայտարարել՝ երկրի ընդդիմությանը մեղադրելով խորհրդարանը վերահսկելու, Հյուսիսային Կորեային համակրելու և կառավարությանը կաթվածահար անող հակապետական ​​գործունեության մեջ։

1820 | 0
Facebook