Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ.

Թերթերի տեսություն

Արագածը՝ էկոպարեկների «շևրոների» վրա. «Հրապարակ»

09:24, չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ.
Արագածը՝ էկոպարեկների «շևրոների» վրա. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Արարատից օր առաջ ազատվելու, այն Արագածով փոխարինելու մոլուցքը Փաշինյանի մոտ սրվում է։ Որոշել են Արագածի պատկերը փակցնել նորաստեղծ էկոպարեկների հանդերձանքի վրա ամրացվող «շևրոների» վրա։ Հանդերձանքն արդեն պատրաստ է, ծառայության տարբերանշանը` ևս։ Կարմիր գույնով կրակի նշան է, կապույտով` ջրի կաթիլ, Արագած լեռը, եղջերու, ծառեր, սավառնող թռչուններ։ Արագածն էկոպարեկների տարբերանշանի վրա պատկերելու կարիք բոլորովին չկար, մանավանդ՝ էկոպարեկները միայն Արագածի վրա չեն ծառայություն իրականացնելու:
     Բայց արել են, որ հերթական անգամ հաճոյանան մեր թշնամիներին, հատկապես` Թուրքիային։ Գուցե խառն է նաև Արևմուտքի «մատը», որն արդեն քանի տարի զբաղված է մեր ուժային կառույցները վերաձևելու, «բարեփոխումներ» անելու գործով, և էկոպարեկների ծառայությունն էլ այդ թելադրանքով ու հովանավորությամբ ստեղծված հերթական կառույցն է»:

2313 | 1
Facebook