Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ.

Թերթերի տեսություն

ՔՊ Գյումրու ցուցակում «Լուսավոր Հայաստանից» թեկնածու կա. «Ժողովուրդ»

09:12, չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ.
ՔՊ Գյումրու ցուցակում «Լուսավոր Հայաստանից» թեկնածու կա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին քննադատող, ընդդիմադիր դաշտում դիրքավորվելու փորձեր անող Էդմոն Մարուքյանի կուսակցության նախկին պատգամավորը առաջադրվել է Գյումրու ՔՊ-ի կազմակերպած նախնական ընտրություններում:
     ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը երեկ կեսգիշերին հրապարակեց Գյումրու ՔՊ թեկնածուների անունները, որոնցից դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին նախնական քվեարկության արդյունքներով առավելագույն ձայն ստացած թեկնածուն կնշանակվի Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար և թերևս ապագայում կլինի նաև Գյումրու քաղաքապետի ՔՊ-ի թեկնածուն:

Նրանք են.

1. Լևոն Անանյան,

2. Դավիթ Առուշանյան,

3. Շավարշ Արամյան,

4. Էմմա Բարսեղյան,

5. Սարիկ Մինասյան,

6. Վահագն Մկրտչյան,

7. Կարեն Սարուխանյան։

Թվարկվածները հիմնականում ՔՊ-ականներ են կամ մերձ քպ-ականներ, բայց 5-րդ թեկնածուն ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր էր, Գյումրիում հարգված կերպար ու առնվազն տարակուսելի էր, որ նա հայտնվել է ՔՊ ներթիմային ընտրության մեջ:

Տեղեկացանք, որ Սարիկ Մինասյանին առաջադրվելու հարցում որոշակի երաշխիքներ են տվել ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանն ու Աշխատանքի և Սոցհարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը»:

1616 | 0
Facebook