Երևանում ավտոբուսների վարորդների գործադուլը կշարունակվի նաև վաղը: Այս մասին «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է գործադուլավորներից մեկը։
«Կշարունակենք գործադուլն այնքան ժամանակ, մինչև լուծվի աշխատանքից ազատված վարորդների հարցը, վերանայվեն աշխատանքային պայմաններն ու աշխատավարձերը բարձրացվեն։ Ղեկավարությունը խոստացել է քննարկել ազատված վարորդների խնդիրը, եթե մնացածները վաղը աշխատեն»,- ասել է նա։