ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին հերքեց Գեղամ Մանուկյանի պնդումը, թե դպրոցներից հանում են Հերոսների անկյունները. «Ես պնդում եմ, որ դա ճշմարտությանը չի համապատասխանում: Մեր ԿԳՄՍ նախարարը նման բան չի ասել, դա որևիցե կապ չունի իրականության հետ։
Իսկ ինչ վերաբերում է էդ դոշ ծեծելուն՝ մտնենք Սասուն, ելնենք Մուշ, խնդրեմ, տեղն էլ գիտեք, ուղղություն էլ գիտեք, ինչի՞ չեք գնում: Փորձելո՞ւ եք, բարի ճանապարհ:
Հարգելի՛ս, հերիք ա մեր ժողովրդին տանենք, մատաղ անենք երազանքներին և թվացյալ ինչ-որ հայրենիքներին։
ՀՀ սահմանները հստակ են։ Այո, ադրբեջանական զորքերի մի մասը գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում, դա փաստ է, մենք դրա համար պայքարում ենք, բայց դուք և ես պատրաստ չենք հիմա հարձակվել և կռվով, զորքով, զենքով հետ բերել: Տեղը գիտեք, չէ՞, Ջերմուկի, ես բենզինի հարցը կլուծեմ, խնդրեմ, առաջ»,- ասաց Սիմոնյանը: