Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

Իրադարձություններ

««Ազգ-նահատակ»-ի մասին խոսողը չի ասում, որ 6-7 տարի ինքն է այդ ազգի ղեկավարն ու պատասխանատուն». Տիգրան Աբրահամյան

18:00, երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2024 թ.
««Ազգ-նահատակ»-ի մասին խոսողը չի ասում, որ 6-7 տարի ինքն է այդ ազգի ղեկավարն ու պատասխանատուն». Տիգրան Աբրահամյան

Հարվածները, որ տեղում են բանակի ուղղությամբ, նպատակ ունեն հիմնահատակ կործանելու նրա հիմքերը, այսօր ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Իսկ երկրի ղեկավարը հայտարարում է, թե մեզ միջազգային մակարդակով որպես ազգ-նահատակ են ընդունում: Տարօրինակ է, երբ 6-7 տարի իշխանության ղեկին կանգնած մարդը չի խոսում դրա պատճառների ու պատասխանատուների մասին:

Ինչպես ստացվեց, որ այդ խոսողի իշխանության օրոք եղան բազմաթիվ ագրեսիաներ Ադրբեջանի կողմից, ում գործունեության ժամանակ Արցախի ադրբեջանացման հիմքը դրվեց, հետո էլ նրա հանցավոր լռությամբ Արցախը հանձնվեց»,- տարակուսեց Աբրահամյանը:

1290 | 1
Facebook