Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Իրադարձություններ

«ՔՊ պատգամավորնե՛ր, ձեր ղեկավարը ձեզ էլի ուսապարկի տեղ դրեց»․ Արմենուհի Կյուրեղյան

17:18, երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2024 թ.
«ՔՊ պատգամավորնե՛ր, ձեր ղեկավարը ձեզ էլի ուսապարկի տեղ դրեց»․ Արմենուհի Կյուրեղյան

«Վանաձորում՝ Էդմոն, Ալավերդիում՝ Սիմոն, որտե՞ղ ուզենան, որ նման կերպարներ չգտնեն ու համայնքներում ընտրված ղեկավարներից չազատվեն։ Հիմա էլ հասել են Գյումրի»,- Աժ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Գյումրիում նախնական ընտրություններ անցկացնելու որոշմանը․ «ՔՊ պատգամավորնե՛ր, փաստորեն ձեր ղեկավարը ձեզ, ինչպես կասեր Վահագն Ալեքսանյանը, էլի ուսապարկի տեղ դրեց։ Ինքն է որոշում օրենքի փոփոխություն ընդունեք-չընդունեք, մանդատը վայր դնեք-չդնեք։ Բա սուպերվարչապետությունը էլ ո՞նց է լինում։ Քաղաքապետի թեկնածուի շուրջ իրենց կուսակցության ներսում անհամաձայնությունների թնջուկի լուծումը ՔՊ-ն փորձում է գյումրեցուն վաճառել որպես ժողովրդավարության դրսևորում և իր թիմին պարտադրելու է իր սրտի ուզած թեկնածուին»,- ասաց Կյուրեղյանը՝ հարցադրումներ բարձրացնելով, թե ինչո՞ւ պետք է քաղաքապետի թեկնածուն լինի պարտադիր ՔՊ-ական։

«ՔՊ պատգամավորնե՛ր, ձեր ղեկավարը ձեզ էլի ուսապարկի տեղ դրեց»․ Արմենուհի Կյուրեղյան
1646 | 1
Facebook