«Վարորդները զուգարան չունեն, որովհետև Տիգրան Ավինյանը 85700$ արժողությամբ մեքենա է գնում». Գրիգոր Երիցյան
01:12, չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ.
Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ավտոբուսի վարորդները զուգարան գնալու տարրական պայմաններ չունեն, որովհետև Տիգրան Ավինյանը 7 միլիոն 650000 դրամ (20000$) արժողությամբ բիզնես դասով թռնում է Լոս Անջելես և իրեն սպասարկելու համար 33 միլիոնով (85700$) մեքենա է գնում։ Երևանի հարկատուները արդեն 1 տարուց ավել է, ինչ բավարարում են միայն 1 մարդու կարիքները, և այդ մեկ մարդը Տիգրան Ավինյանն է»: