ՆԳՆ ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացնում՝ բացառելու քաղաքներում ու հանրապետության ճանապարհներին շարասյուններով երթևեկող մեքենաների առկայությունը։
Այս մասին «ՀԺ»-ի հետ զրույցում հայտնել են ՆԳՆ-ից՝ մանրամասնելով դեկտեմբերի 2-ին ավտոճանապարհներից մեկում շարասյունով երթևեկած անձանց բերման ենթարկելու վերաբերյալ տեղեկությունները:
«Անձնական տվյալներ չհրապարակելով՝ նշենք, որ վերջին շրջանում մի շարք գործողություններ են իրականացվել նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում, իսկ ապօրինի զենք-զիմամթերք հայտնաբերելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները առավել ինտենսիվ են դարձել։
Հատուկ միջոցառումներ են իրականացվում նաև բացառելու քաղաքներում ու հանրապետության ճանապարհներին շարասյուններով երթևեկող մեքենաների առկայությունը»,- փոխանցել են ՆԳՆ-ից:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: