Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Միջազգային

Վրաստանի արժույթը փլուզվում է բողոքի ցույցերի ֆոնին

20:24, երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2024 թ.
Վրաստանի արժույթը փլուզվում է բողոքի ցույցերի ֆոնին

Երկուշաբթի օրը սակարկություններից հետո Վրաստանի ազգային արժույթը՝ լարին, թուլացել է՝ հասնելով հունիսի կեսերից ի վեր ամենացածր մակարդակին՝ Թբիլիսիում և երկրի խոշոր քաղաքներում շարունակվող զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին:

Երկրի Ազգային բանկը հայտնել է, որ երկուշաբթի օրվա առքուվաճառքից հետո լարիի պաշտոնական փոխարժեքը դեկտեմբերի 3-ին կազմել է 2,8478 լարի/$1։ Ուրբաթ օրը կայացած նախորդ առևտրային շրջանի արդյունքների համեմատ լարիի փոխարժեքը նախորդ երկու շաբաթվա ընթացքում 1,7% անկումից հետո նվազել է 2,4%-ով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի Ազգային բանկը (NBG) 2024 թվականի հոկտեմբերին իրականացրել է արտարժույթի ռեկորդային ինտերվենցիաներ՝ լարիի փոխարժեքը կայունացնելու նպատակով՝ շուկայում վաճառելով 591,2 մլն դոլար, ինչի արդյունքում Վրաստանի միջազգային պահուստները նվազել են 13%-ով: Տարեսկզբից պահուստները նվազել են 18,5%-ով կամ 924,7 մլն դոլարով։

3675 | 1
Facebook