Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ իշխանությունը տեղահանությունից հետո Արցախ վերադարձի օրինական պահանջը անտեսում էր։ Որպես հիմնավորում` բերվում էր «Մենք Արցախ չենք գնա, ադրբեջանցիները` ՀՀ-ի ներկայիս տարածք» թեզը։
Նրանք չնկատելու էին տալիս անգամ Արցախում ապրած հայերի և Սովետական Հայաստանում ապրած ադրբեջանցիների կարգավիճակների հսկայական տարբերությունը։
Նիկոլենք կտրականապես փակել էին իրենց աչքերը Բաքվում, Գանձակում, Սումգայիթում և Սովետական Ադրբեջանի այլ բնակավայրերում հայերի դեմ տեղի ունեցած հանցագործությունների վրա»։
Ադրբեջանը այդ ընթացքում շարունակել է կերակրել «Արևմտյան Ադրբեջան» թեզը, որն այժմ փաստացի դարձել է պաշտոնական մակարդակով առաջ տարվող և միջազգային մակարդակով պետության կողմից պաշտպանվող»։