ՀՀ Սյունիքի մարզի Բաղաբերդ ամրոցի տարածքում հնագիտական աշխատանքներ են սկսվել։
Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ արշավախումբը փլատակներից մաքրում է բարձունքին գտնվող ամրոցի պարիսպները՝ բացահայտելով միջնադարյան թաքնված մշակութային շերտերը։
Արդեն կան առաջին գտածոները, դարերով ծածկված հողի հաստ շերտի տակից հայտնաբերվել են հասարակ և ջնարակված խեցեղեն։
Հնագիտական արշավախումբը ղեկավարում է պ.գ․թ․ Ավետիս Գրիգորյանը:
Բաղաբերդը Սյունիքի թագավորության դարպասն է եղել 10-12-րդ դդ․ և կարևոր դեր է խաղացել Հայաստանի պատմության երկարատև ընթացքում՝ Արշակունիների թագավորության շրջանից մինչև Օրբելյանների իշխանություն։