Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 23 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Սիրիայում պատերազմական նոր շրջափուլի ետևում կանգնած է Թուրքիան». Վարուժան Գեղամյան

23:42, կիրակի, 01 դեկտեմբերի, 2024 թ.
«Սիրիայում պատերազմական նոր շրջափուլի ետևում կանգնած է Թուրքիան». Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրիայում պատերազմական նոր շրջափուլի ետևում կանգնած է Թուրքիան, որը նաև այս գործընթացի ու դրա արդյունքի գլխավոր շահառուն է:
     Ահավասիկ, թուրքական համակարգման մասին վկայող հերթական անուղղակի ապացույցներից մեկը. նկարում տեսնում եք Թուրքիայի կողմից ստեղծված «Ֆաջ ալ Հյուրիյա» ահաբեկչական խմբավորման հրամանատարական շտաբը, որը Սիրիայի հյուսիսը գրաված գլխավոր ուժերից մեկն է: Պատին կենտրոնական տեղում Թուրքիայի նախագահ Էրդողանի նկարն է և Թուրքիայի պետական դրոշը: Ճիշտ այնպես, ինչպես որ կլիներ թուրքական պետական հիմնարկում:

Թուրքական խաղաղության էջերից»:

1578 | 0
Facebook