Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

Իրադարձություններ

Ատրճանակով շրջող անչափահասը բերման է ենթարկվել

19:06, կիրակի, 01 դեկտեմբերի, 2024 թ.
Ատրճանակով շրջող անչափահասը բերման է ենթարկվել

Դեկտեմբերի 1-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայություն օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ մի անչափահաս տղա ատրճանակով զինված շրջում է Արտաշատ քաղաքում։

Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին կարողանում են կարճ ժամանակում պարզել, որ ատրճանակով զինված տղան Արտաշատից ուղևորվել է Երևան-Երասխ մայրուղի։
     Պարեկները հասնում են Երևան-Երասխ ավտոճանապարհ ու Արտաշատի վարչական տարածքում հայտնաբերում են նրան ապա տեղափոխում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Արտաշատի բաժին։

Տղայի մոտ հայտնաբերվում է նաև ատրճանակը։

Տղան Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Լ. Գ.-ն է, ում, ինչպես նաև հայտնաբերված ատրճանակը, ոստիկանությանությումը ներկայացրել է քննչական վարչություն»,- հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

2471 | 0
Facebook