Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էրդողանը կարողանում է այնպես անել, որ իրեն հետագայում ոչ ոք չկարողանա մեղադրել հարևան պետության տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ։
Սիրիայում տեղի ունեցողին անմիջական մասնակցություն ունի Թուրքիան, սակայն, ինչպես 1915-ականներին, այնպես էլ հիմա, դա անում է այլոց ձեռքով։ Շահագրգռում է մի տեղաբնակին մյուսի դեմ, զենքը տալիս է, խոստումը տալիս է, նրանք էլ այրելով, կոտորելով առաջ են գնում։ Արդյունքում տեղաբնակները դառնում են հավիտյան թշնամի, իսկ Թուրքիան շահում է տարածքներ, որտեղ ինքն սկսում է վերահսկողություն սահմանել, աշխարհին էլ համոզել, որ դա ինքը լավություն է անում թե՛ աշխարհին, թե՛ այդտեղ բնակվողներին։ Լավություն է անում, քանի որ, եթե ինքը կարգ ու կանոն չմտցնի, ապա անիշխանությունը տարածաշրջանում բերելու է մարդասպանության, հանցագործության, իսկ աշխարհն էլ ստիպված է լինելու մտածել նոր գաղթանակններ ընդունելու մասին․․․ Ահա թուրքական ծավալապաշտական ողջ քաղաքականության մեխանիզմը։
Ոչ միատարր լինելը հենց այսպես օգտագործում է սուվերեն պետության դեմ»: