Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

Միջազգային

Իրաքը չի պատասխանել Սիրիայի խնդրանքին` միջնորդ դառնալ Թուրքիայի հետ բանակցություններում

17:24, կիրակի, 01 դեկտեմբերի, 2024 թ.
Իրաքը չի պատասխանել Սիրիայի խնդրանքին` միջնորդ դառնալ Թուրքիայի հետ բանակցություններում

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը խնդրել է Իրաքին` միջնորդել Թուրքիայի հետ բանակցություններում, սակայն Բաղդադը չի պատասխանել։ Այս մասին հայտնում են ընդդիմադիր Syria TV հեռուստաընկերության աղբյուրները։

Հաղորդվում է, որ Ասադն անվտանգության պատվիրակություն է ուղարկել Անթալիա՝ թուրքական կողմի հետ բանակցությունների համար։

Նոյեմբերի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան ձեռք է մեկնել Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար և կարծում է, որ դա կօգնի հարևան երկրում խաղաղության հաստատմանը։ Նա Բաշար Ասադի հետ անձնական հանդիպման հույս է հայտնել։

3077 | 0
Facebook