Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Մեր ողբերգության թիվ մեկ մեղավորը Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է». Թաթուլ Հակոբյան

17:12, կիրակի, 01 դեկտեմբերի, 2024 թ.
«Մեր ողբերգության թիվ մեկ մեղավորը Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրիայում, մասնավորապես Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին մասին սոցիալական ցանցերում կարծիք հայտնող շատ հայեր գրում են, որ Պուտին-Էրդողան նոր պայմանավորվածության հետ գործ ունենք:
     Նրանք նաև հիշեցնում են, որ Արցախում 2020-2023 թվականներին տեղի ունեցածը նույնպես Պուտին-Էրդողան պայմանավորվածությունների արդյունք է:
     Այսինքն, մենք զոհն ենք Էրդողան-Պուտին, հավանաբար նաև` Ալիև եռյակի:
     Հավանաբար ճիշտ է, որ Սիրիայում տեղի ունեցողը ռուս-թուրքական պայմանավորված խաղի մաս է: Ես հատուկ օգտագործում եմ հավանաբար բառը, քանի որ այդ տարածաշրջանի մասին չունեմ բավարար գիտելիքներ, ինչպես նաև՝ չունեմ հնարավորություն ծանոթանալ ռուսների ու թուրքերի գաղտնի փաստաթղթերին:
     Հավանաբար ճիշտ է, որ Արցախում տեղի ունեցած ողբերգությունը ևս ռուս-թուրքական պայմանավորված խաղի մաս է:
     ԲԱՅՑ:
     Արցախի դեպքում մեր ողբերգության թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն հենց մենք ենք, եթե կուզեք՝ Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
     Պարզ չէ՞, որ դիվանագիտությունը ԱՌԵՒՏՈՒՐ է: Մեր հանցանքը ոչ միայն այն է, որ մենք ժամանակին չմտանք առևտրի մեջ, այսինքն՝ դիվանագիտական լուծումը մերժեցինք, մեր հանցանքը նաև այն է, որ այդ ԱՌԵՒՏՐԻ հարցը պատվիրակեցինք այլոց, առաջին հերթին՝ ռուսներին:
     Ու հիմա, կրկին ծնկներիս ենք խփում կամ Պուտին-Էրդողան դատափետում:
     Մեր շուրջը՝ Վրաստանում, Սիրիայում, տեղի են ունենում մտահոգիչ զարգացումներ:
     Հուսանք, այս անգամ իմաստուն կգտնվենք և դուրս կգանք առավելագույն նվազ ցնցումներով ու կորուստներով:
     Թ. Հ.
     1 դեկտեմբերի, 2024թ, Դովեղ»:

2622 | 2
Facebook