Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Մենք հասարակություն էինք 1988-1994 թվականներին»․ Վահե Լոռենց

16:12, կիրակի, 01 դեկտեմբերի, 2024 թ.
«Մենք հասարակություն էինք 1988-1994 թվականներին»․ Վահե Լոռենց

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞վ է հասարակությունը տարբերվում խառնամբոխից։ Միմիայն ազգային արժեհամակարգով ու գիտակցությամբ՝ կրթական աստիճանով։ Արդյո՞ք մենք հիմա հասարակություն ենք։ Ո՛չ։ Հասարակություն չենք, քանզի օժտված չենք հասարակական ինքնագիտակցությամբ, օժտված չենք ազգային արժեհամակարգով, չունենք կրթական բավարար ցենզ։ Եթե մի միջավայրում տարածված է, եթերով ու այլուր տարածվում է քրեական ենթամշակույթը, խրախուսվում է այն, ներկայացվում է որպես անձի օրինական կերպար ու կացութաձև, եթե մի հանրության մեջ խարդախությունը, խաբեությունը, անազնվության ցանկացած դրսևորում ընկալվում է որպես խելքի և խորամանկության դրսևորում, այդ հանրույթը ոչ միայն հասարակություն չէ, այլև՝ հիվանդ է։ Եթե մի հանրության մեջ սիրո, համերաշխության փոխարեն ատելություն ու անհանդուրժողականություն է տիրում, ապա հասարակական դրսևորման ցանկացած փորձ կեղծ է, անարդյունավետ, անգիտակից և ուղղորդված։
     Մենք հասարակություն չենք։ Մենք հասարակություն էինք 1988-1994 թվականներին»։

Աղբյուրը` Վահե Լոռենց
1244 | 0
Facebook