Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 23 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Ամենայն հայոց սուտասանը հիմա էլ քարոզում է կրթություն»․ Ռուբեն Մելիքյան

15:12, կիրակի, 01 դեկտեմբերի, 2024 թ.
«Ամենայն հայոց սուտասանը հիմա էլ քարոզում է կրթություն»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ է Կրթությունը։ 20%-ով՝ գիտելիք, 30%-ով՝ հմտություն և 50%-ով՝ արժեքներ։ Իսկ արժեքները փոխանցվում են ոչ թե ճառելով կամ բացատրելով, այլ սեփական օրինակով։ Միայն ու միայն սեփական օրինակով։
     Հիմա ամենայն հայոց սուտասանը՝ արծրուն անունով շողոքորթ սրիկան, որ ֆեյսբուքյան մեծ լսարան է ձեռք բերել կեղծիքի, արյան ու պարտության վրա կառուցված նիկոլական քարոզչության շնորհիվ, եկել ու հիմա էլ քարոզում է կրթություն։
     Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է քարոզել, որ կրթությունը առնվազն կիսով չափ բաղկացած է կեղծիքից ու շողոքորթությունից։ Իսկ դա պարզապես նշանակում է պղծել կրթության գաղափարն ինքնին»։

1818 | 1
Facebook