Սիրիական բանակը վերջին երեք օրվա ընթացքում ոչնչացրել է «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման մոտ հազար ահաբեկիչների, այս մասին Al Ekhbariya հեռուստաալիքին հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարության աղբյուրը։ Նա հավելել է, որ սիրիական ռազմաօդային ուժերը շարունակում են ոչնչացնել ահաբեկչական խմբավորման հենակետերը՝ Հալեպում և Իդլիբում։