Սիրիական բանակը թույլ չի տվել ահաբեկիչներին շարժվել Համա քաղաքից հյուսիս և վերահսկողության տակ է վերցրել մի քանի կարևոր շրջան, Al Ekhbariya հեռուստաալիքին հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարության աղբյուրը։
«Մեր զինված ուժերի ստորաբաժանումներին հաջողվել է ազատագրել մի շարք շրջաններ՝ ահաբեկիչներին դուրս մղելուց հետո»,- ասել է նա:
Զրուցակցի խոսքով՝ տասնյակ ահաբեկիչներ են սպանվել, մյուսները փախուստի են դիմել ու թաքնվել։