Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Սիրիան ավելի ծանր ժամանակներ է տեսել, այս փուլն էլ կհաղթահարի»․ Տիգրան Աբրահամյան

13:06, կիրակի, 01 դեկտեմբերի, 2024 թ.
«Սիրիան ավելի ծանր ժամանակներ է տեսել, այս փուլն էլ կհաղթահարի»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրիայում պրոթուրքական ահաբեկչական խմբերի հարձակումների ֆոնին, Իսրայելը ևս, Սիրիայի մի քանի տեղամասում հարվածներ է հասցրել:
     Իհարկե, ահաբեկչական այս հարձակման թեման Իսրայելին միայն առիթից օգտվելու և հարվածներ հասցնելու համատեքստում չի հետաքրքրում:
     Ի դեպ, Սիրիայում ևս, «փեյջեռային օպերացիա» է իրականացվել, որի վնասների և մասշտաբների մասին հստակ տեղեկություններ չկան:
     Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման տեսանկյունից, տեսանելի մասով, բավականին ակտիվ գործում ռուսական ավիացիան և Իրանի` արտերկրում օպերացիաների համար պատասխանատու կառույցը, սակայն ակնհայտ է, որ թե՛ ռուսական, թե՛ իրանական կողմն առավել ընդգրկուն աջակցություն են ապահովում, ինչն առաջիկա օրերին առավել կընդգծվի:
     Ավելին, արդեն լուրեր են տարածվում Սիրիայի իշխանության` Իրանին պաշտոնապես դիմելու մասին, ինչը նշանակում է, որ կողմերը համատեղ գործելու որոշում արդեն ունեն և հիմա ֆորմալ ընթացակարգային հարցերն են լուծվում:
     Սիրիայի նախագահի կարճատև այցն էլ ՌԴ առավել թիրախային կդարձնի Մոսկվայի աջակցությունը ինչպես ռազմական, այնպես էլ` դիվանագիտական առումով:
     Սիրիան և Սիրիայի ժողովուրդն ավելի ծանր ժամանակներ են տեսել և վստահ եմ, որ այս փուլն էլ պատվով կհաղթահարեն»։

859 | 0
Facebook