Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել սիրիահայությանը

12:42, կիրակի, 01 դեկտեմբերի, 2024 թ.
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել սիրիահայությանը

Վահրամ ավագ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռաձայնային կապ հաստատելով Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալպանտեանին հետ, տեղեկանացաւ Սուրիոյ մէջ վերջին օրերու զարգացումներուն եւ իրավիճակին մասին: Առաջնորդ Սրբազան Հայրը մանրամասն տեղեկութիւններ հաղորդեց Սուրիոյ մէջ տիրող ճգնաժամին եւ ի մասնաւորի Սուրիահայութեան դիմագրաւած մարտահրաւէրին մասին:
     Ապա Գարեգին Բ Հայրապետը իր յորդորներն ու թելադրութիւնները տուաւ Արմաշ Սրբազանին, յայտնելով իր զօրակցութիւնն ու աղօթակցութիւնը Սուրիահայութեան»։

578 | 0
Facebook