Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեկը հիվանդանոցում «գրում է» հայտնի «Անլռելի զանգակատունը», ցույց տալիս բժշկին։
Բժիշկն ասում է` շատ լավ է ստացվել, բայց դա դու չես գրել։
- Բա ո՞վ է գրել։
- Պարույր Սևակը։
- Այ քեզ զարմանալի զուգադիպություն. ինձ տառացիորեն նույնն ասին, երբ ես գրել էի «Քիչ ենք, բայց հայ ենք»-ը։
Գրեթե նույն «զարմանալի զուգադիպությունն» է Սիրիայում բախումների սկսվելու և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսի` համայնքից թաքուն քաղաքից թռնելու դեպքում։
Ի դեպ, իսկ կարո՞ղ է հյուպատոսարանի աշխատողներն էլ բախումներից առաջ փակել են շենքն ու նույն զարմանալի զուգադիպությամբ Դամասկոս զուգարան գնացել»։