Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն առաջին անգամ մեկնաբանել է երկրում վերջին օրերի իրադարձությունները։
ԱՄԷ-ի նախագահի հետ զրույցում Ասադն ասել է, որ «Սիրիան շարունակում է պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը և ի վիճակի է ընկերների և դաշնակիցների օգնությամբ ոչնչացնել ահաբեկիչներին»։
Իսկ Ասադի և Իրաքի վարչապետ Մուհամեդ ալ-Սուդանիի հեռախոսազրույցի ընթացքում Իրաքի վարչապետը խոստացել է Սիրիային տրամադրել անհրաժեշտ աջակցություն «ահաբեկչության դեմ պայքարում»։
Մինչդեռ Ասադի կառավարությանը հակադրվող զինված խմբավորումները վերահսկողության տակ են վերցրել Խան Շեյխուն քաղաքը՝ լիակատար վերահսկողություն հաստատելով Իդլիբ նահանգում։
Իսկ Իրաքն արդեն ուժեղացրել է անվտանգության միջոցները իրաքա-սիրիական սահմանին, իրաքյան INA գործակալությանը հայտնել է իրաքյան սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ Մուհամմադ Աբդուլվահաբ ալ-Սուայդին։ Նա նշել է, որ սահմանային անվտանգությունն ապահովված է, և դրա խախտման հնարավորություն չկա։ «Մենք ուժեղացրել ենք Սիրիայի հետ սահմանը լավ պատրաստված զորքերով»,- ասել է նա։