Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «Սարգիս Պիծակը Կիլիկյան Հայաստանի ամենանշանավոր մանրանկարիչներից է, տասնյակ մատյաններ է նկարազարդել։ Նրանից 4 ինքնանկարներ է պահպանվել (որով միակն է մեր միջնադարյան նկարիչների մեջ)։ Իսկ այստեղ բերված հիշատակարանում (1336 թ.) նա նշում է հորը՝ Գրիգորին, քրոջը՝ Խոյանդ խաթունին, կնոջը՝ Զալտունին։ Շարունակության մեջ Սարգիսը խնդրում է հիշել՝ «Եւ աներոջն իմ՝ Յովսէփի, և զոքնչին՝ Թէֆանէի»։ Նման բան քիչ է հանդիպում։