Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության դադարեցման մասին

00:25, կիրակի, 01 դեկտեմբերի, 2024 թ.
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության դադարեցման մասին

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության դադարեցման մասին։ Այս մասին նոյեմբերի 30-ին հաղորդվում է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

ԱՄՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Վրաստանը որոշել է կասեցնել Եվրոմիությանն անդամակցելու հարցը։

«Վրացական երազանքի» տարբեր հակաժողովրդավարական գործողությունները խախտել են ԱՄՆ-Վրաստան մեր ռազմավարական գործընկերության հիմնական սկզբունքները, որոնք հիմնված են եղել ընդհանուր արժեքների և ժողովրդավարության, օրենքի գերակայության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի համատեղ ջանքերի վրա։ Արդյունքում ԱՄՆ-ն կասեցրել է այդ մեխանիզմը»,- հայտնել է ԱՄՆ-ի միջկառավարական գործակալությունը։ Պետդեպարտամենտը նաև դատապարտել է տեղի ոստիկանության կողմից բողոքի ակցիաների ժամանակ ուժի` չափից ավելի կիրառումը` կոչ անելով Վրաստանի կառավարությանը` վերադառնալ եվրատլանտյան ուղի:

Վրաստանում մի քանի օր է, ինչ չեն հանդարտվում ընդդիմության բողոքի ցույցերը, որոնք համաձայն չեն երկրում անցկացված ընտրությունների արդյունքների հետ։ Նոյեմբերի 18-ին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չճանաչեց հոկտեմբերի 26-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները և կոչ արեց դրանք կրկին անցկացնել։ Նրա խոսքով, երկիրը գնում է ապակայունացման և երկիշխանության ճանապարհով։ Քաղաքական գործիչը կոչ է արել նահանգի քաղաքացիներին շարունակել բողոքի ցույցերը խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ։

3274 | 1
Facebook