Այսօր՝ նոյեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Բուրաստան գյուղում բախվել են Մասիսից Արտաշատ գնացող մարդատար գնացքն ու «Mitsubishi Outlander» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման պահին գնացքում ուղևորներ եղել են, բայց բարեբախտաբար, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են գնացքավարի և ավտոմեքենայի վարորդի ինքնությունը։