Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Միջազգային

Բուլղարիայում և Նիդերլանդներում Վրաստանի դեսպանները հրաժարական են ներկայացրել

20:48, շաբաթ, 30 նոյեմբերի, 2024 թ.
Բուլղարիայում և Նիդերլանդներում Վրաստանի դեսպանները հրաժարական են ներկայացրել

Նիդերլանդներում Վրաստանի դեսպան Դավիթ Սոլոմոնիան հրաժարական է տվել: Այսպիսով նա իր բողոքն է արտահայտել «Վրացական երազանքի» կառավարության «հակաեվրոպական» քաղաքականության դեմ, հայտնում է վրացական TV Pirveli-ն։

«Ես հավատարմորեն կատարում էի իմ պաշտոնական պարտականությունները, քանի դեռ հավատում էի, որ կարող եմ ինչ-որ կերպ ազդել իրադարձությունների ընթացքի վրա։ Այսօր նման հույս այլևս չկա։ Ես դատապարտում եմ ցանկացած բռնություն և հրաժարական եմ տալիս Նիդերլանդների Թագավորությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- իր հայտարարության մեջ նշել է դիվանագետը։

Օրեր առաջ նմանատիպ պատճառաբանությամբ պաշտոնից հրաժարվել էր նաև Բուլղարիայում Վրաստանի դեսպանը։

1381 | 0
Facebook