ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել. ««Հայաստան» խմբակցությունում բազմակարծությունը, հավաքաբար որոշումներ կայացնելը վարքականոն է։
Վերջին շրջանում պատգամավոր Գեղամ Նազարյանի դիրքորոշումները տարբերվում են խմբակցության քաղաքական ուղեգծից ու առաջնահերթություններից։
Այս իրավիճակում Գեղամ Նազարյանի հետագա գործունեությունը խմբակցության կազմում դառնում է անհնար:
Խմբակցության նիստում տեղի ունեցած քննարկման արդյունքում պատգամավորին առաջարկել ենք դուրս գալ խմբակցությունից` վերջինիս որոշմանը թողնելով որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։ Նա համաձայնել է։
Բաժանվում ենք խաղաղությամբ, միմյանց հանդեպ քաղաքական կոռեկտությունը պահելու պատասխանատվությամբ։
30.11.2024թ.»: