Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Նահանջող սիրիական զորքը գրոհայիններին է թողել Հալեպի օդանավակայանը, արդյունաբերական կենտրոնը և այլն

17:36, շաբաթ, 30 նոյեմբերի, 2024 թ.
Նահանջող սիրիական զորքը գրոհայիններին է թողել Հալեպի օդանավակայանը, արդյունաբերական կենտրոնը և այլն

Սիրիայի կառավարական ուժերը նահանջել են՝ YPG-ին (ահաբեկչական Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական թևը) թողնելով Հալեպում մի շարք ռազմավարական օբյեկտներ, այդ թվում՝ միջազգային օդանավակայանը։ Այս մասին հայտնում է Anadolu-ն։

Տեղական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, այն բանից հետո, երբ Սիրիայի իշխանությունների դեմ զինված ընդդիմադիր խմբերը ներխուժեցին Հալեպի կենտրոնական հատված, կառավարական ուժերը լքեցին րոշ ռազմավարական օբյեկտներ։

Նոյեմբերի 30-ի առավոտվա դրությամբ Ասադի ռեժիմի ուժերը շրջանի արևելյան հատվածում գտնվող Հալեպի միջազգային օդանավակայանը, հյուսիսում գտնվող Նուբբուլ և Զահրա ռազմավարական կարևոր բնակավայրերը, Հալեպի արդյունաբերական գոտին և Թել Հասիլ և Թել Առն շրջանները հանձնել են քուրդ զինյալներին:

Սիրիայի կառավարական ուժերը հայտնում են, որ վերջին օրերին տասնյակ զինվորականներ են զոհվել մարտերի ընթացքում:

3077 | 0
Facebook