«Ավելի ազնիվ կլինի՝ օրենք ընդունեն, որ այսուհետ էս, էս, էս պաշտոնյաները գործի ընդունվում են sms-ով, գործից հանվում են սմայլիկով։ Սմայլիկների տարբեր ձևեր կան, 18+ սմայլիկներ էլ կան, նայած էդ պահին ով ինչքան ա խմած ու կատաղած։
Եթե ԲԴԽ նախագահին սրտիկ ես ուղարկում, ուրեմն մնում ա պաշտոնի, եթե ջարդված սրտիկ ես ուղարկում, ուրեմն էդ ոգեշնչող նկարը պետք է դնի թևի տակ, գնա տուն»,- «5-րդ ալիք»-ի եթերում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ պաշտոնյաների հրաժարականների խնդրանքը sms-ով փոխանցելու հարցին։