Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցի ժամանակ ասել է, որ երկրում թույլ չեն տա ուկրաինական «մայդանի» սցենարը։ Նա նշել է, որ Վրաստանում անկարգությունները վերահսկվում են դրսից։
«Ցուցարարները դեռ չեն հասկացել, որ, ի տարբերություն 2013-ի Ուկրաինայի, Վրաստանը անկախ պետություն է՝ ուժեղ ինստիտուտներով, փորձառու և իմաստուն ժողովրդով»,- ասել է Կոբախիձեն։ Նրա խոսքով՝ «մայդան» չի կարող տեղի ունենալ վրացական տարածքում․ Վրաստանն այն պետությունն է, որը դա թույլ չի տա, փոխանցում է ТАСС-ը։