Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Միջազգային

«Ոչ թե դադարեցնում, այլ օրակարգից հանում ենք ԵՄ-ին անդամակցելու գործընթացը»․ Կոբախիձե

15:00, շաբաթ, 30 նոյեմբերի, 2024 թ.
«Ոչ թե դադարեցնում, այլ օրակարգից հանում ենք ԵՄ-ին անդամակցելու գործընթացը»․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկիրը չի դադարեցնում Եվրոմիությանն անդամակցելու գործընթացը, այլ առաջիկա չորս տարիներին օրակարգից հանում է այդ հարցը, փոխանցում են վրացական լրատվամիջոցները։ Վարչապետի խոսքով՝ որոշումն ընդունվել է՝ եվրոինտեգրման թեման որպես շանտաժի գործիք օգտագործելուց խուսափելու համար․ «Մենք հավատարիմ ենք մնում եվրոինտեգրման նպատակին․ երկիրը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը, բայց այդ հարցը Վրաստանի կառավարության օրակարգում չի լինի մինչև 2028 թվականը»,- նշել է նա։

2380 | 1
Facebook