Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Ես պետական աշխատող եմ, եկեք չստորագրեմ էլի»․ քաղաքացին՝ Արմենակ Դանիելյանին

16:36, շաբաթ, 30 նոյեմբերի, 2024 թ.
«Ես պետական աշխատող եմ, եկեք չստորագրեմ էլի»․ քաղաքացին՝ Արմենակ Դանիելյանին

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ստորագրահավաքի այս 2 շաբաթների ընթացքում հանդիպեցին մարդիկ, ովքեր ասում էին`
     - Դեռ 30 տարի առաջ նախկիններն են թանկացրել, նիկոլը մեղավոր չի։
     = Հասկացաք չէ՞ թե սա մարդկանց որ տեսակն է։
     - Բա լա՞վ էր, որ նախկինները 150 դրամ դարձրեցին։
     = Սուտ։ Նախկինները փորձեցին 150 դրամ դարձնեն, ինչն էլ չստացվեց, չհաջողվեց նրանց մոտ։ Երևանում ոչ բոլորն էին 150 դրամով երթևեկում և այն էլ տևեց մի քանի օր։
     - Սուտ եք ասում, չի թանկանալու, նման որոշում չկա, հակառակը էժանանալու ա, խի՞ եք մարդկանց խաբում։
     = Տիկին ջան, ընկեր ջան դուք արդեն խաբված եք, ձեզ արդեն խաբել են, կամ ուղակի անտեղյակ էք։ Տրանսպորտի ուղևարձի թանկացման որոշումը կայացվել է 12.02.2024թ-ի Երևանի ավագանու նիստում, որին «Մայր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել։
     - Ինձ չի հետաքրքրում, ում հետաքրքրում ա թող նա ստորագրի։
     = Անտարբերություն` ռուսները կասեն` мая хата с краю.
     - Ես պետական աշխատող եմ, էկեք չստորագրեմ էլի, բայց համաձայն եմ ձեր հետ։
     = Անհիմն և անտեղի վախ։
     - Ես համաձայն եմ, որ թանկանա։
     = Չհիմնավորելով ասածը կրկնում է խոսքերը։
     - Բա պիտի թանկանա։ Բա ամեն ինչի գինը թանկացել ա` տրանսպորտի գինը նույնն ա մնացել, բա խի՞ չթանկանա որ։
     = Անհեթեթություն։ Որ տրանսպորտի ուղևարձը թանկանա, էտ ամեն ինչը էլ ավելի է թանկանալու։
     - Բա ինքնարժեքը բարձրա, դրա համար էլ պիտի թանկանա։
     = Ինքնարժեքը բարձր չի, էստեղ էլ են ձեզ խաբել։
     - Բա լավա, որ Եվրոպայում, Ամերիկայում, աշխարհում թանկացել ա, իսկ մեր մոտ 100 դրամ ա մնացել, մեզ մոտ էլ պիտի թանկանա։
     = Բա լավա, որ Եվրոպայում ու Ամերիկայում ձեզանից 10-ա պատիկ ու 100-ա պատիկ ավել անգամ աշխատավարձ ու թոշակ են ստանում, իսկ Եվրոպայի, Ամերիկայի և ընդհանրապես աշխարհի շատ քաղաքներում հանրային տրանսպորտը ԱՆՎՃԱՐ Է»։

2441 | 0
Facebook